Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

ԱԺ պատգամավոր․Երբ Ալիևը ռազմատեխնիկայի հետ լուսանկարվում էր, միջազգային հանրությունը լուռ էր

Ստանալ կարճ հղումը

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ռուսաստանը և Բելառուսը պետք է դադարեն զենք վաճառել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ապրիլի 1-2-ի գիշերվանից սկսած ԼՂ-ում տեղի ունեցածի համար պատասխանատվությունն ու մեղքի բաժինն ունեն միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ ՄԽ-ն, ՀՀ ԱԺ-ում ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա` միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ-ն որևէ կերպ չէին արձագանքում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ու այդ երկրի նախագահի՝ հարձակվողական զենքի հետ լուսանկարվելուն, հենց այդ զենքով էլ վերջինը խախտել է իր երկրի կողմից վավերացված միջազգային նորմերը։

Պատգամավորը հավանություն տվեց ՌԴ վարչապետի երևանյան հայտարարությանը, թե ԼՂ կարգավորմամբ պետք է զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորականները։ Սակայն միաժամանակ նշեց, որ որպեսզի դրանով զբաղվեն դիվանագետները, Ռուսաստանը, ով Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և Բելառուսը, որ ԵՏՄ անդամ երկիր է, պետք է դադարեն Ադրբեջանին հարձակվողական զենք վաճառել։ Իսկ Բելառուսի ԱԳՆ-ն, պատգամավորի խոսքով, իր հայտարարություններում պետք է ավելի զուսպ լինի։