Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

Կառավարությունն ուսումնասիրում է` ինչպես օգնել զոհվածների հարազատներին

Ստանալ կարճ հղումը

Մինչև ապրիլի 20-ը վարչապետին կներկայացվեն առաջարկություններ` ԼՂ–ում վերջին օրերի մարտական գործողություների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` 2016 թվականի ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրություն իրականացնելու համար։

Խմբի կազմում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը։

Ուսումնասիրությունների ավարտին աշխատանքային խումբը մինչև ապրիլի 20-ը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկություններ կներկայացնի զոհերի ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: