Հայաստան
© Photo : press office of the MoD of RA

Մինսկի խմբի համանախագահները` ՀՀ պաշտպանության նախարարությունում

Ստանալ կարճ հղումը

Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության Սեյրան Օհանյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, Պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին և ձևավորված իրավիճակին:

Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առանձնահատկությունների վրա, մասնավորապես` հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործություններին և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումներին:

Պաշտպանության նախարարը հայտնել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հերոսական և հմուտ գործողությունների շնորհիվ է հնարավոր եղել լիարժեք դիմադարձել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և կանխել հակառակորդի հետագա գործողությունները։

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ Հայաստանը շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման` Սեյրան Օհանյանը կարևորել է ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը: