Հայաստան
© Sputnik / David Galstyan

Պայթյուն Երևանում. պաշտոնական տվյալով՝ կա 1 զոհ, հայտնի են տուժածների անունները

Ստանալ կարճ հղումը

Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Կա 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է: