ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ավտոբուսը սպասարկել է 63 համարի երթուղին: Պարզվում է` ավտոբուսը պատկանել է «Քինգ Դելյուքս» ընկերությանը:
Այս ընկերությանն էր պատկանում նաև 2015 թվականի նոյեմբերի 3-ին ՌԴ-ի Տուլայի տարածաշրջանում վթարի ենթարկված ավտոբուսը: Այն ժամանակ վթարի հետևանքով տուժել էր 43 մարդ, մահացել՝ 9-ը:
Ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ավտոբուսը եղել է սարքին, աշխատել է դիզվառելիքով:
«Որ նայում եք, չե՞ք տեսնում, որ տենց պայթյուն չէր կարող լինել դիզվառելիքից…անմեղ մարդիկ տուժեցին…»,- անորոշ ասել է Հարությունյանը և հորդորեցլ է սպասել մասնագետների կարծիքին: