ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ առաջիկա մեկ-երկու ժամվա ընթացքում կհայտնեն պայթյունի պատճառի նախնական վարկածի մասին:
«Այս պահին պարզ է, որ գազի կամ դիզելային վառելիքի պայթյուն չի եղել։ Եղել է ոչ բեկորային, ալիքավոր պայթյուն, բայց այս պահին կոնկրետ չենք կարող ասել, քանի որ 10 րոպե հետո կարող է նախնական վարկածը փոխվել»,- նշեց Գասպարյանը՝ ավելացնելով, որ պայթյունը եղել է ավտոբուսի ներսում։
Ոստիկանապետի խոսքով՝ ավտոբուսի պայթյունը եղել է աջ կողմի երկրորդ նստատեղից:
Տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը:
Դեպքի վայրում աշխատում են մասնագետները։ Հնարավոր ահաբեկչության մասին հարցին ոստիկանապետը պատասխանեց. «Ահաբեկչության մասին տեղեկություններն այս պահին ոչ հաստատելու, ոչ հերքելու ժամանակն է»։
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։