Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

Քաղաքապետարան. Հալաբյան փողոցի երթևեկը կսահմանափակվի անորոշ ժամանակով

Ստանալ կարճ հղումը

Երթևեկի սամանափակման պատճառը ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունն է

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, մինչ վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկի լիարժեք վերականգնումը, հասարակական տրանսպորտի աշխատանքները կկազմակերպվեն Արզումանյան, Շինարարների և Էստոնական փողոցներով: