Հայաստան
© Sputnik / Арам Нерсисян

Էստոնացի դիրիժոր. Ես գիտակցել ու զգացել եմ հայ ժողովրդի ցավը

Ստանալ կարճ հղումը

Էստոնիայի ազգային արական երգչախումբը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործությունները կկատարի Երևանում։ Sputnik Արմենիայի թղթակիցները ներկա են եղելել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում անցկացվող փորձերին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը մարդաշատ էր։ Էստոնիայի ազգային արական երգչախմբի 47 անդամ` դիրիժոր Միկ Ուլեոյայի ղեկավարությամբ, նախապատրաստվում էին առաջիկա համերգին։

Մի քանիսը նստած էին պարտերում, մյուսները բեմում էին։ Ոմանք հորանջում էին, ոմանք` ձայնը «ստուգում», մյուսները` ձեռքերը կրծքին խաչած, սպասում էին դիրիժորին։ Ռուսական բառերը միախառնվում էին էստոներենին։ Երաժիշտները պատրաստվում էին հերթական անգամ զարմացնել երևանյան հանդիսատեսին։

Հայկական բեմում սա նրանց երրորդ ելույթն է լինելու` Վանաձորի համերգից և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլքսանչորսյան ելույթից հետո։

© Sputnik / Арам Нерсисян
Միկ Ուլեոյա

«Դժվար էր ելույթ ունենալը, սակայն մեզ ոգեշնչում էր այն հաղթանակը, որը վերաբերում էր ոչ միայն Հայաստանին, այլև` ողջ մարդկությանը։ Ցեղասպանության մասին ես իմացել եմ 30 տարի առաջ, երբ դեռ դպրոցում էի սովորում, սակայն հայ ժողովրդի ցավը գիտակցել ու զգացել եմ միայն այս միջոցառումների ժամանակ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միկ Ուլեոյան։

Երգչախումբը երեք տարի առաջ է համերգ ունեցել Հայաստանում և հայ հանդիսատեսին է ներկայացրել Կոմիտասի ստեղծագործությունները։

«Այդ օրից մեր երգացանկում ներառեցինք Կոմիտասի ստեղծագործությունները։ Իսկ այսօր մենք կկատարենք «Պատարագ», «Քրիստոս պատարագեալ» ու «Խորհուրդ խորին» ստեղծագործությունները», — ասաց Ուլեոյան։

© Sputnik / Арам Нерсисян
Էստոնական ազգային արական երգչախումբը

Ուլեոյան էստոնական ազգային արական երգչախումբը ղեկավարում է 2011 թվականից։ «Գրեմմի» մրցանակակիր երգչախմբի հաջորդ ելույթը նախատեսված է Թբիլիսիում։

Էստոնական նվագախումբն առաջին պրոֆեսիոնալ արական երգչախումբն է, որը ժամանակին կարողացել է անչափ բարդ ստեղծագործություն կատարել` Շոստակովիչի 13-րդ սիմֆոնիան։

Էստոնական արական երգչախումբը 1944 թվականին հիմնադրել է երաժիշտ Գուստավ Էրնեզակսը։ 1950-ականների արական նվագախումբը դարձել է ազատ էստոնական մտքի խորհրդանիշը։

Ваш браузер не поддерживает данный формат видео

© Sputnik / Արամ Ներսեսյան
Էստոնական ազգային արական երգչախմբի փորձը Երևանում