ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուս է պայթել։ Կա 2 զոհ և ութ վիրավոր
Ապրիլի 26-ի ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963թ.-ին ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ.-ին ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971թ.-ին ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ.-ին ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001թ.-ին ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ.-ին ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955թ.-ին ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994թ.-ին ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Կա 2 զոհ, որոնց ինքնությունները ճշտվում են: