Հայաստան
© Photo : official site of the President of RA

Ժամկետային զինծառայող է մահացել. նրան հայտնաբերել են գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով

Ստանալ կարճ հղումը

Քննություն է տարվում` պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Հովհաննես Վաչիկի Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

2016թ.-ի ապրիլի 25-ին, ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: