Հայաստան
© Sputnik / Давид Галстян

Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» կլինիկա

Ստանալ կարճ հղումը

Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին՝ Էդգար Գասպարյանին (2002թ. ծնված) և Ռոլանդ Խոջայանին (2001թ. ծնված) շտապ օգնության մեքենաներով «Արմենիա» ԲԿ-ից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Արմենիա» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտնեց, որ վիրահատություններից հետո երկուսի վիճակն էլ կայունացել է, նրանց հերթով անջատել են արհեստական շնչառության ապարատից, արդեն ինքնուրույն են շնչում։

Նախարարը նշեց, որ տուժածներն ունեն բեկորային վիրավորումներ, վնասվածքներ և այրվածքներ։ Հատկապես ծանր է եղել դեռահասներից մեկի վիճակը, որի մոտ ոտքի լուրջ վնասվածք է եղել ուժեղ արնահոսությամբ։ Երեկոյան նրան անմիջապես տարել են վերակենդանացման բաժանմունք, առանց նախնական հետազոտության, հակաշոկային թերապիա են անցկացրել, իսկ հետո վիրահատել են։ Դեռահասի ոտքը հաջողվել է փրկել։ Դեռահասների հետագա բուժումը կկազմակերպվի «Սուրբ Աստվածամայր» հատուկ մանկական կլինիկայում։