Հայաստան
© Sputnik / Ani Liparityan

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել պայթյունի հետևանքով բնակարաններին հասցված վնասի չափը

Ստանալ կարճ հղումը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է սեղմ ժամկետում ուսումնասիրել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասի չափը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ըստ անհրաժեշտության` Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում համապատասխան աջակցություն կցուցաբերի վնասներ կրած բնակիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։

Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Նրանց անունները դեռ չեն հրապարակվում։ Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

Ըստ նախնական վարկածի` ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։ Պայթյունը հնչել է ավտոբուսի աջակողմյան հատվածում, երկրորդ նստարանի մոտից։ Իրավապահները փորձում են պարզել այն անձի ինքնությունը, որը ենթադրաբար նստած է եղել այդ նստարանին։