ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ստացված տեղեկությունների համաձայն, Անուշ Եղիկյանը 37 տարեկան է։ Սա նրա երկրորդ հղիությունն է։ Առաջին երեխան 6 տարեկան է։ Այժմ կինը 15 շաբաթական հղի է։
Անուշի մայրը դստեր հետ զրուցել է դեպքից 10 րոպե առաջ։ Նա վերադառնում էր ատամնաբուժարանից։
Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Նրանց անունները դեռ չեն հրապարակվում։ Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։
Ըստ նախնական վարկածի` ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։ Պայթյունը հնչել է ավտոբուսի աջակողմյան հատվածում, երկրորդ նստարանի մոտից։ Իրավապահները փորձում են պարզել այն անձի ինքնությունը, որը ենթադրաբար նստած է եղել այդ նստարանին։