Հայաստան
© Sputnik / Давид Галстян

Քննչական մարմիններն ավտոբուսի պայթյունի վերաբերյալ հայտարարություն են պատրաստում

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի քննչական մարմինները շուտով ամբողջական տեղեկատվություն կտրամադրեն ավտոբուսի պայթյունի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Քննչական մարմինները շուտով հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ, խորհրդարանական քննարկումների ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ես խոսել եմ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի և գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ։ Մինչև առաջին նիստի ավարտը (տեղի ժամանակով ժամը 13։30) պաշտոնական հայտարարություն կարվի, Հալաբյան փողոցի իրադարձությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություն կներկայացվի», — ասել է Շարմազանովը։

Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Նրանց անունները դեռ չեն հրապարակվում։ Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

Ըստ նախնական վարկածի` ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։ Պայթյունը հնչել է ավտոբուսի աջակողմյան հատվածում, երկրորդ նստարանի մոտից։ Իրավապահները փորձում են պարզել այն անձի ինքնությունը, որը ենթադրաբար նստած է եղել այդ նստարանին։