Հայաստան
© Sputnik / Сергей Гунеев

ՀՀ նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների է ազատել աշխատանքից

Ստանալ կարճ հղումը

Աշխատանքից ազատվել են ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ–նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հրամանագրերը ստորագրել է ապրիլի 26-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։

Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։