Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

Ռուսաստանը մինչև 7 մլն դոլար կհատկացնի Հայաստանում դպրոցական սննդի զարգացման համար

Ստանալ կարճ հղումը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` ՌԴ-ն 2016-2017 թվականներին մինչև 7 միլիոն դոլարի չափով ներդրում կկատարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հիմնադրամում՝ Հայաստանի դպրոցներում կայուն սննդի համակարգի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ռուսաստանը 7 միլիոն դոլարի չափով ներդրում կկատարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հիմնադրամում՝ Հայաստանի դպրոցներում կայուն սննդի համակարգի զարգացման համար։

Համապատասխան փաստաթուղթը երեքշաբթի օրը տեղադրվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` ՌԴ-ն 2016-2017 թվականներին մինչև 7 միլիոն դոլարի չափով ներդրում կկատարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հիմնադրամում՝ Հայաստանի դպրոցներում կայուն սննդի համակարգի զարգացման համար։

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է տեղեկացնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին ընդունված որոշման մասին և Ռուսաստանի ֆինանսների նախարարության հետ համատեղ համաձայնեցնել գումարների օգտագործման կարգը։