ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի- Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ, երեքշաբթի Բաքվում լրագրողներին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիոն։
©
Sputnik / Asatur Yesayants
Պիեռ Անդրիո
«Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահների հետ և հիմա փորձում ենք կազմակերպել նախագահների հանդիպումը»,- ասաց Անդրիոն։
Նրա խոսքով` համանախագահներն առայժմ կոնկրետ ծրագրեր չունեն տարածաշրջան այցելելու մասին։«Հրադադարի ռեժիմը չպետք է խախտվի, և անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել բանակցային գործընթացը»,- ասաց համանախագահը։