Հայաստան
© Sputnik / Владимир Иванов

Լարսի ավտոճանապարհն այսօր բաց կլինի մինչև 20.00–ն

Ստանալ կարճ հղումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-20.00

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել էր սելավային հոսքի հետևանքով: