Հայաստան
ՀՀ Ոստիկանություն

«Սասնա ծռերն» այրել են ոստիկանական մեքենաներից մեկը

Ստանալ կարճ հղումը

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի-Sputnik. Զինված խումբը այրել է ՊՊԾ գնդի ծառայողական մեքենաներից մեկը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը։

Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ: