Հայաստան
© Sputnik / Petros Lagesyan

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-20-ը

Ստանալ կարճ հղումը

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, այսօր ժամը 05.30-ից մինչև 20.00-ը Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Լարսի ավհոճանապարհը մոտ 16 ժամ բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

.միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
.երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
.ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո, նշում է ՀՀ ԱԻՆ-ը: