ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Իրավապահ մարմինները հերթական անգամ դիմել են «Սասնա ծռեր» զինված խմբին։
Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այն թռուցիկի պատճենը, որն այսօր առավոտյան ռազմական ուղղաթիռները ցրել են գրավված պարեկապահակային գնդի տարածքում։
Այն կոչ է՝ ուղղված զինված խմբի անդամներին։
Ոստիկանությունը զինված խմբի անդամներին հորդորում է ողջամտություն ցուցաբերել և հանձնվել։
ՀՀ օրենսդրությամբ այդ կերպ կազատվեն քրեական պատասխանատվությունից։