Հայաստան
© Photo : Личная страница в Facebook

ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում

Ստանալ կարճ հղումը

Քիչ առաջ Sputnik Արմենիայի թղթակիցը կրակոցներ է լսել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից։ Որոշ ժամանակ անց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվում:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. «Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը», — գրել է Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում:

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ կրակոցները դեռ շարունակվում են. հենց այս պահին էլ պարեկապահակային ծառայության գնդի մերձակա տարածքում լսվում են կրակոցների ձայները