Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

«Սասնա ծռերը» պատանդ են վերցրել բժիշկներին

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ «Սասնա ծռերը» պատանդ են վերցրել իրենց մոտ ժամանած բժիշկներին։

ԵՐԵՎԱՆ, —27 հուլիսի — Sputnik. Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել:

«Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են,նրանց պատանդ են վերցրել:

Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար», — Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը։