Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

«Սասնա ծռերը» բժիշկներին ազատ արձակելու համար պայման են դրել

Ստանալ կարճ հղումը

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը հաստատեց, որ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» պահանջել են, որ առողջապահության նախարարը և բժիշկների անձնակազմը ներկայանան ՊՊԾ գունդ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ներկայացրել են պահանջ, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու բժիշկների անձնակազմը ներկայանան Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ` այնտեղ վիրահատություններ անելու համար, որի դիմաց ազատ կարձակեն շտապօգնության բժիշկներին: Այս լուրը հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը։

ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամները Շտապօգնության բժիշկներին պատանդ են վերցրել այսօր առավոտյան: Շտապօգնության խումբը ՊՊԾ գունդ է մտել, քանի որ կանչ են ստացել, որ երկու վիրավորի պետք է տեղափոխեն հիվանդանոց, սակայն բժիշկների հասնելուն պես զինյալները հրաժարվել են տալ վիրավորներին: