Հայաստան
© Sputnik / Михаил Фомичев

Երևանում ամերիկյան դեսպանատունը կոչ է անում ազատ արձակել բժիշկներին

Ստանալ կարճ հղումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Երևանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի-Sputnik. ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբի անդամներին՝ ազատ արձակել բժիշկներին, որոնց պատանդ են վերցրել հուլիսի 27-ին։

«Մենք անհանգստացած ենք բուժաշխատողներին պատանդ վերցնելու մասին մամուլի հաղորդագրություններով։ Նման գործողություններն անընդունելի են, և եթե այդ հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը, կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այդ մարդկանց», — ասվում է ամերիկյան դեսպանատան հայտարարությունում։

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն և պատրաստակամություն հանդես բերել ստեղծված վիճակի հանգուցալուծման համար և գործել օրենքի շրջանակում։