Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Փոխնախարար. բժիշկներին պատանդ վերցնելը նախադեպ է Հայաստանի համար

Ստանալ կարճ հղումը

Առողջապահության փոխնախարարը կոչ է արել զինված խմբի անդամներին, որոնք գրավել են ՊՊԾ գնդի շենքը, չխոչընդոտել բժիշկների աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի-Sputnik. Բժիշկներին պատանդ վերցնելն աննախադեպ երևույթ է Հայաստանի համար, ասաց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

«Սա աննախադեպ երևույթ է, և մեր պրակտիկայում դեռևս նման դեպք չի եղել։ Կոչ եմ անում «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին բաց թողնել բժիշկներին, որպեսզի նրանք շարունակեն իրականացնել մասնագիտական գործունեությունը»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով, նախարարությունը և ողջ բուժհամակարգը հուլիսի 17-ից գիշեր-ցերեկ աշխատել է, և այդ նույն բժիշկները 10 օր շարունակ բժշկական օգնություն են ցուցաբերել զինված խմբի անդամներին։

Առողջապահության փոխնախարարը հավաստիացրեց, որ անկախ այդ դեպքերից, անհրաժեշտության դեպքում բժիշկները կշարունակեն բուժօգնություն ցուցաբերել «Սասնա ծռերի» անդամներին։

«Սասնա ծռեր» զինված խումբն առավոտյան պատանդ է վերցրել փոխհրաձգության հետևանքով վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար եկած բժիշներին։

Հայաստանի բժշկական հանրությունը վրդովված է «Շտապօգնության» աշխատողներին պատանդ վերցնելու փաստով։

Ваш браузер не поддерживает данный формат видео

ՀՀ ԱՆ մամուլի ծառայություն
Առողջապահության նախարարը մեկնաբանում է «շտապօգնության» բժիշկներին պատանդ վերցնելու հետ կապված