Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ալեք Ենիգոմշյանին տարել են ԱԱԾ

Ստանալ կարճ հղումը

«Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարության համաձայն՝ «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ալեք Ենիգոմշյանը և «Սասնա ծռեր» խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ավելի վաղ հայտնել էին, որ այսօրվա հավաքը տեղի կունեն Ազատության հրապարակում և հորդորում էին մարդկանց հավաքվել այնտեղ:

«Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ բերման են ենթարկել ԱԱԾ:

Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը: