Հայաստան
© Sputnik /

Հիվանդանոցներում արդեն մոտ 30 տուժած կա

Ստանալ կարճ հղումը

Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ ոստիկանության գործողությունների հետևանքով տասնյակ տուժածներ տեղափոխվել են Երևանի տարբեր բուժկենտրոններ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Քիչ առաջ Խորենացու փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներ կան, հայտնել է առողջապահության նախարարությունը։

Նախնական տվյալներով՝ շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20 քաղաքացի, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ մեկ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ 7 տուժած:

Բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին: