Հայաստան
Пресс-служба омбудсмена РА

Մարդու իրավունքի պաշտպանը եղել է Սարի թաղում և այցելել տուժածներն

Ստանալ կարճ հղումը

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները ստացած բազմաթիվ հաղորդագրություններից հետո Արման Թաթոյանի հետ գնացել են Սարի թաղ, ապա՝ բուժկենտրոններ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Մարդու իրավունքի պաշտպան Արման Թաթոյանը այս պահին այցելում է բուժկենտրոններ՝ տեսակցելու Սարի թաղում ոստիկանության իրականացրած հատուկ միջոցառման հետևանքով տուժած քաղաքացիներին։

Պաշտպանը դրանից առաջ եղել է Սարի թաղում։

Գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել։

Քաղաքացիներն ահազանգել են վիրավորների, բերման ենթարկվածների մասին։

Արման Թաթոյանը այցելել է նաև այն քաղաքացիներին, որոնց տունը, գույքը վնասվել են ոստիկանների նետած նռնակներից։