Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Պավլիկ Մանուկյանի որդու հարցը կքննի Եվրադատարանը

Ստանալ կարճ հղումը

Փաստաբան Կարեն Մեժլումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի պահման պայմանների հարցով դիմել են Եվրոպական դատարան:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Փաստաբանները դատապարտյալների հիվանդանոցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի պահման պայմանների մասին ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի դիմումը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 3-րդ հոդվածի խախտմանը: Այն սահմանվում է, որ «ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պահանջում էր իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել քաղաքային հիվանդանոց՝ հայտարարելով, որ իր նա պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում և կարող է արյան վարակ ստանալ:

ՔԿՀ ղեկավարությունն էլ վստահեցնում էր, որ հիվանդանոցի տարածքը պարբերաբար ախտահանվում է, Արամ Մանուկյանն էլ ապահովված է անհրաժեշտ բժշկական օգնության միջոցներով, և հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են:

Ավելի ուշ Արամ Մանուկյանին այցելած ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները հայտարարեցին, որ Արամ Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք, որտեղ պայմանները զգալիորեն տարբերվում են հիվանդախցերի պայմաններից: