Հայաստան
© Sputnik / Давид Галстян

Օմբուդսմենը պահանջում է պատժել ոստիկաններին

Ստանալ կարճ հղումը

Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է պատժել քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցրած քաղաքացիներին:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անհապաղ քրեական գործ հարուցել երեկ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառած ոստիկանների դեմ:

ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ պաշտպանը պահանջել է նաև անհապաղ կասեցնել այդ արարքների մեջ կասկածվող յուրաքանչյուր ոստիկանի ծառայությունը մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը՝ անկախ այն հանգամանքից նրանք քաղաքացիական հագուստով են եղել, թե համազգեստով: