Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ալեք Ենիգոմշյանը կալանավորվեց 2 ամսով

Ստանալ կարճ հղումը

Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց կալանավորել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին: Այս մասին հայտնում է նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Ալեք Ենիգոմշյանը կալանավորվել է 2 ամսով:

Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է հուլիսի 27-ին: Ըստ ԱԱԾ-ի՝ նա բերման է ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ու կասկածվում է օժանդակելու մեջ։

Ըստ ԱԱԾ-ի՝ Ենիգոմշյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ: