Հայաստան
пресс-служба ЮВО

Ռուս կապավորները վարժանքներ են անցկացնում հայկական լեռներում

Ստանալ կարճ հղումը

Հայաստանում մեկնարկել են ռուսական ռազմակայանի կապավորների մեկամսյա վարժանքները։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Դաշտային հավաքների հիմնական նպատակը բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զինավարժարաններում ռազմակայանի հրամանատարական կետերի միջև անընդհատ կապի ապահովումն է: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

ՌԴ ռազմակայանում մեկնարկած մեկամսյա դաշտային հավաքներին ներգրավված է շուրջ 300 զինվորական, 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Օռլան 10» և «Գրանատ» ԱԹՍ-ներ, որոնք օգտագործվել են որպես կապի միջանկյալ հաղորդման համալիրներ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հավաքը մեկնարկել է ժայռային տեղանքով 100 կմ երթով, որտեղ «Գրանատ» տիպի ԱԹՍ-ների գործածմամբ հրամանատարական կայաններին և շտաբներին կապով ապահովելու համար վարժություններ են կատարվել: