Հայաստան
© Sputnik / Владимир Иванов

Լարսի ճանապարհը կրկին բաց կլինի մինչև երեկո

Ստանալ կարճ հղումը

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն, այսօր՝ ժամը 6-ից մինչև 20-ը, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի-. Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

• միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
• երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
• ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։