Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Վարչապետը գործի է անցել. նշանակումներ կամ հրաժեշտ պաշտոնին

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը փոփոխություններ է արել կառավարության կազմում։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական։

Վարչապետի այլ հրամաններով`Արամ Անանյանն ու Գագիկ Խաչատրյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների պաշտոնից։

Աշխատանքից ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը։

Տիգրան Կարապետյանն էլ ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից։