Հայաստան
Andrew Behesnilian

25 տպավորիչ փաստ Հայաստանի մասին. The Telegraph-ի անդրադարձը

Ստանալ կարճ հղումը

Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ 25 ուշագրավ փաստ է ներկայացրել հայերի և Հայաստանի մասին։

1. Հայերը գինեգործությամբ զբաղվող ամենահին ազգն են աշխարհում։

Ասվածի ապացույցն է 2011թ. «Արենի- 1» քարանձավային համալիրում գինեգործության արհեստի ավելի քան 6.000 տարվա պատմություն ունեցող վկայությունների հայտնագործությունը:

Գինի

2. Հայերն աշխարհում առաջինն են, որ քրիստոնեությունը պետական կրոն են ընդունել:

© Sputnik / Адрине Торосян
Խաչքար

3. Հայաստանը հինավուրց վանքերի ու եկեղեցիների երկիր է:

Հայաստանում վանքերն ու եկեղեցիներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց շարքում ընտրել լավագույնը: Մասնավորապես Տաթևի վանական համալիրի գեղեցկությունն ուղղակի ապշեցնող է:

4. Շախմատը ներառված է հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում։

© Sputnik / Asatur Yesayants
Շախմատ

5. 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ 1.5 մլն հայ է սպանվել:

© Sputnik / Asatur Yesayants
Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ

6. Հայաստանի սահմաններից դուրս շատ ավելի հայ է ապրում, քան երկրում:

1915թ. դեպքերը ստիպել են միլիոնավոր հայերի գաղթել արտասահման ու հետագայում այնտեղ խոշոր համայնքներ ստեղծել։ Հայաստանի սահմաններից դուրս ապրում է մոտ 5.6 մլն հայ:

7. Հայաստանը համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի՝ Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանների պատմական հայրենիքն է:

 

8. Հայերը հավատում են, որ Նոյյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան կատարին՝ չնայած, որ իրականացված բազմաթիվ գիտարշավների արդյունքում տապանն այդպես էլ չի հայտնաբերվել:

9. Հայաստանի ազգային խորհրդանիշներից մեկը Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռն է, որը հայերը սրբազան են համարում:

10. Հայաստանն ունի աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը։

Երևանը համարվում է աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկը, որը Հռոմից մեծ է 29 տարով:

© Sputnik / Asatur Yesayants
Երևան

11. Հայաստանի մայրաքաղաքը հաճախ անվանում են «վարդագույն» քաղաք, քանի որ կենտրոնական հատվածի մի շարք շենքեր կառուցված են վարդագույն տուֆից։

© Sputnik / Asatur Yesayants
Հանրապետության հրապարակ

12. Նշանավոր հայկական կոնյակը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի սիրած խմիչքն է եղել։

Հայկական կոնյակի անզուգական համը փորձողների թվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը, որի համար ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը Երկրորդ աշխարհամարտի տարիներին մի քանի տասնյակ արկղ հայկական կոնյակ է ուղարկել:

13. Իրականում Յալթայի պատմական հանդիպման դրական ելքն «ապահովել» են հայկական կոնյակն ու գինին։

Յալթայի կոնֆերանսը, որի ժամանակ Ղրիմում են հանդիպել Չերչիլը, Ստալինն ու ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը՝ քննարկելու հետպատերազմյան Եվրոպայի զարգացման ուղին, «դրական ելք է ունեցել» հայկական կոնյակի ու գինու շնորհիվ: Չերչիլի օգնականներից մեկն ավելի ուշ խոստովանել է, որ վարչապետն այնպիսի քանակությամբ է ըմպել կովկասյան խմիչքներ, որ բավական էին ցանկացած խելամիտ մարդու թուլացնելու համար:

© Photo : Stock Photo
Կոնյակ

14. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին` «Տաթևերը»։

IDEA Foundation
Տաթևեր

15. Հայաստանը պատերազմում է։

Հայաստանի ու հարևան պետության` Ադրբեջանի հարաբերությունների սրման պատճառը Լեռնային Ղարաբաղն է։

© Sputnik / Asatur Yesayants
Ղարաբաղ

16. Կարելի է դահուկներ քշել Ծաղկաձորում։

© Sputnik / Асатур Есаянц
Ծաղկաձոր

17. Գարունն ասոցացվում է արագիլների հետ։

18. Հայաստանն այս տարի օլիմպիական մեդալներով վերադարձավ Ռիոյից։

© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը

19. Հայկական հացը՝ լավաշը, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների համաշխարհային ժառանգության ցանկում:

© Sputnik / Asatur Yesayants
Լավաշ

20. Հայերը սիրու՞մ են Շակիրային։

Հայերից շատերը հիացմունք ապրեցին, երբ հարևան Ադրբեջանում կայացած համերգի ժամանակ հայտնի երգչուհի Շակիրան սխալ էր բռնել Կոլումբիայի դրոշը։ Իսկ այն հակառակ պահելու դեպքում վերածվում է Հայաստանի եռագույնի։

21. Հայաստանը կարող է պարծենալ իր Սևանա լճով, որն ամենամեծն է Կովկասում։

© Sputnik / Arax Sargsyan
Սևան

22. Հայ կանայք ամենասեքսուալն են ճանաչվել աշխարհում։

ԱՄՆ-ում բնակվող 44.000 տղամարդու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքը եղել է ահա այսպիսին: Չի բացառվում, որ արդյունքն առավելապես պայմանավորված է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ունեցած հաջողությամբ:

© Sputnik / Asatur Yesayants
Քիմ Քարդաշյան

23. Հայերը մեծ հաջողություններ չունեն ֆուտբոլում։

24. Հայաստանի կոթողներից երեքն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում` Հաղպատ և Սանահին վանքերը, Էջմիածնի մայր տաճարն ու Զվարթնոց հուշահամալիրը։

© Sputnik / Борис Кауфман
Էջմիածնի մայր տաճար

25. Հայաստանում այբուբենին նվիրված հուշարձան կա: