Հայաստան
Photolure

ԲՀԿ-ն Գյումրիում շարունակում է ընտրապայքարը

Ստանալ կարճ հղումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գյումրիում կշարունակի ընտրապայքարը՝ ավագանու նույն ցուցակով, որը կշարունակի գլխավորել Վարդևան Գրիգորյանը: Այս մասին Sputnik Արմենիան տեղեկացավ Վարդևան Գրիգորյանի նախընտրական շտաբից։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik, Արմենուհի Մխոյան. Վարդևան Գրիգորյանը որոշել է մնալ քարոզարշավում, ինչը նշանակում է, որ «Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է ընտրապայքարը Գյումրիում։

Որոշակի մարտավարական փոփոխություններ, սակայն, կլինեն քարոզարշավի կազմակերպական աշխատանքներում. հասկանելի պատճառով Վարդևան Գրիգորյանն անձամբ քարոզարշավին չի մասնակցի, ժողովրդի հետ հանդիպումներին կմասնակցի ԱԺ Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: 

Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ դա թեկնածուի կողմից արժանապատիվ և գյումրեցուն վայել որոշում է:

Հիշեցնենք, որ Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդին՝ Արշակ Գրիգորյանը, գլխի հրազենային վնասվածքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել սեպտեմբերի 20-ին 13:20-ից 13:30-ի սահմաններում:
Գրիգորյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 15 րոպե անց: Արշակ Գրիգորյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության հասցնելը) և 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):