Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Հայ երաժիշտները նոր երգ են նվիրել Երևանին

Ստանալ կարճ հղումը

Երևանի 2798-ամյակին նվիրված նոր երգն արդեն կարելի է ունկնդրել համացանցում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայ երաժիշտները հերթական գեղեցիկ կատարումն են նվիրել Երևանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։

Հոկտեմբերի 8-ին Երևանը դառնում է 2798 տարեկան։

Էրեբունի-Երևան 2798. Արևի քաղաք

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

«Կարող եք ունկնդրել մեր արևի քաղաք Երևանին նվիրված այս տարվա գեղեցիկ, արևային, դրական ու էմոցիոնալ երգը», — գրել է Բարաղամյանը:

Նա նաև նշել է, որ երգը կատարում են Ռադիկ Գաբրիելյանը, Սոնա Ռուբենյանը, Վիգեն Ահարոնյանը, Ալլա Լևոնյանը, Հայկոն, Լիանան, Արթուր Մխիթարյանը և Սեդրակ Պապյանը: