Հայաստան
© Photo : RazmInfo

Արծրուն Հովհաննիսյան. «Փոխեք ձեր գաղտնաբառերը»

Ստանալ կարճ հղումը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցում` օգտատերերին հորդորելով փոխել իրենց գաղտնաբառերը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` հակառակորդի համապատասխան ծառայությունները հրապարակել են հայ օգտատերերի ֆեյսբուքյան գաղտնաբառերը։

«Հարգելի ընկերներ, հակառակորդի համապատասխան ծառայությունները հրապարակել են հայ օգտատերերի ֆեյսբուքյան հազարավոր գաղտնաբառեր։ Խնդրում ենք` փոխեք ձեր գաղտնաբառերը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։