Հայաստան
© CC BY-SA 4.0 / Petr Brož (Czech Academy of Science) / Part of the historical seismometer with the seismogram (cropped, resized and color corrected)

Թույլ երկրաշարժ Սյունիքում

Ստանալ կարճ հղումը

Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Սյունիքի մարզում։ Երկրաշարժը զգացվել է Կապանում և Մեղրիում։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել հոկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 12.05-ին (Գրինվիչի ժամանակով` 08.05-ին)։

«Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ»,– այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների կայքում:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ` հյուսիսային լայնության 38.960 և արևելյան երկայնության 46.420 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան): Օջախի խորությունը` 10 կմ:

Երկրաշարժը զգացվել է Կապանում՝ 3 բալ, Մեղրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ: