Հայաստան
© Sputnik / Максим Богодвид

Ակտիվացած կրծողները կարող են լրջորեն վնասել այգիները

Ստանալ կարճ հղումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ կրծողների տարածումն ու զարգացումն ակտիվացել է։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մի շարք մարզերի ուսումնասիրությունները, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:

Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին անհատույց հատկացվել է անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:

Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներին. կոնտակտային տվյալներն առկա են նախարարության պաշտոնական կայքէջում:

Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2017 թվականին` գարնանային պայքարի միջոցառումների կազմակերպման համար: