Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Սարգսյան. Հայաստանն այս տարի գրեթե 50%–ով ավելացրել է արտահանումը

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանի արտահանման ծավալների ավելացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Այս տարի գրեթե 50 տոկոսով ավելացրել ենք արտահանումը, ասել է Սերժ Սարգսյանը։

«Դա մեծ մասամբ կապված է Եվրասիական տնտեսական միության հետ։ Մեզ համար դա շատ կարևոր է։ Շատ դրական բաներ կարելի է ասել։ Հարցն այն է, որ ինչպես ցանկացած գործում, մարդիկ արագ արդյունքի են սպասում։ Այսօր մտանք, իսկ վաղը պետք է երկու-երեք անգամ ավելի լավ ապրենք։ Մենք հասկանում ենք, որ այդպես չի լինում։ Ավելի լավ է ունենալ դանդաղ, կայուն աճ։ Ուստի ԵՏՄ-ն մեծ ապագա է, ամեն դեպքում` մեզ համար»,- ասել է ՀՀ նախագահը Դմիտրի Կիսելյովին։