Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «1000 դրամների» նախագիծը

Ստանալ կարճ հղումը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողներին աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Մարտական գործողությունների ժամանակ զոհված և հաշմված զինծառայողներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու մասին վիճահարույց օրինագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից։

Նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 110 պատգամավորներից 102-ը, դեմ՝ 3-ը։

Օրինագծին դեմ քվեարկեց Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը։

Մինչ քվեարկությունը Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ կառավարության հեղինակած օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։

Պատգամավորը նաև դժգոհություն հայտնեց, որ կառավարությունը չի հրաժարվում առանց նախապես քննարկելու նախագծեր ներկայացնելու սովորությունից։