Հայաստան
Lorinews

Երևան-Գորիս ավտոճանապարհը փակվել է քարաթափման պատճառով

Ստանալ կարճ հղումը

Երևան-Գորիս ավտոճանապարհի մի հատվածը փակվել է, քանի որ վաղ առավոտյան այդ տարածքում քարաթափում է եղել:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի 249-րդ կմ-ին մեկ կմ շառավղով քարաթափում է տեղի ունեցել, ճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես նշված է ՀՀ ԱԻՆ-ի հրապարակած հաղորդագրությունում, փրկարարները սահմանազատել են տարածքը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը՝ 15 մ լայնությամբ և 35 մ երկարությամբ (միջին բարձրությունը մոտ 1,5 մ) երկկողմանի փակ է։

«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների կողմից իրականացվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ։