Հայաստան
© Sputnik / Рамиль Ситдиков

Հայաստանյան երկնքում` ռուսական ինքնաթիռներ

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստանը դիտարկում է «Sukhoi SuperJet-100» ինքնաթիռները Հայաստան առաքելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը Հայաստանի հետ քննարկել է SSJ-100 ինքնաթիռներ առաքելու հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

«Շարունակում ենք աշխատել (Հունգարիայի հետ- խմբ.) ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ։ Հիմա էլ Հայաստանում ենք զբաղվելու այդ հարցով», — ասել է Մանտուրովը։ Նախարարը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է առաջ մղել ռուսական արտադրողին։

«Առաջին հերթին խոսքը վերաբերում է SuperJet-ին, այսօրվա դրությամբ դա քաղաքացիական ինքնաթիռաշինության հիմնական արտադրանքն է։ Հայաստանի հետ մենք մի քանի օր առաջ քննարկել ենք այդ հարցը։ Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք կոնկրետ առաջարկ ձևակերպել»,- ասել է նա։

2011թ-ին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ստացել էր առաջին «Sukhoi Superjet-100» ինքնաթիռը, սակայն 2014թ-ին «Արմավիան» սնանկ էր ճանաչվել։