Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ձյունը իջնում է դանդաղ. թույլ տեղումները կշարունակվեն

Ստանալ կարճ հղումը

Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին օրերին սպասվում են թույլ տեղումներ, ջերմաստիճանը կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 11-ին, 13-ին‵ Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:

12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին շրջանների զգալի մասում՝ ժամանակ առ ժամանակ, 15-ին Սյունիքում, Վայոց Ձորում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը 11-ին հատկապես գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: