Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Զգուշացում. Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է

Ստանալ կարճ հղումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. ԱԻՆ պաշտոնական կայքը զգուշացնում է, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արարատի մարզի Տիգրանաշենի (Քյարքի) և Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում տեղ տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշխթաների կիրառմամբ, բեռնատարների համար՝ միայն Վրաստանից դեպի ՌԴ: