Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

«Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

Ստանալ կարճ հղումը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի –  Sputnik. ՀՀ գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար։