Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են

Ստանալ կարճ հղումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Առկա է մերկասառույց Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններին, ժամի դրությամբ հանրապետության Աշտարակ-Թալին, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Ապարան, Արտենի-Թլիկ, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Կապան-Գորիս-Զանգեր, Սարավան-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Կոտայքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին:

Արագածոտնի մարզում և Մալիշկա-Ելփին ավտոճանապարհին առկա է մառախուղ, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: