Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

3 օր՝ առանց տեղումների եղանակ

Ստանալ կարճ հղումը

Առաջիկա երեք օրերին հանրապետությունում եղանակը, որոշակի տատանումներով հանդերձ, առանձնապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 30-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանի դեկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.30C (1996 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` —27.10C (2002 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` —1.90C։